Այս արշավն արդեն ավարտված է։



Բելառուս․ հարյուրամյակի խոշորագույն հարձակումն արհմիությունների վրա

In partnership with the International Trade Union Confederation, the European Trade Union Confederation, Building and Wood Worker's International, IndustriALL, International Union of Food, Agricultural, Hotel, Restaurant, Catering, Tourism, Tobacco and Allied Workers' Associations, UNI Global Union and the European Public Service Union.

Ապրիլի 19-ը Բելառուսի անկախ արհմիությունների համար սև օր դարձավ։ Բելառուսի Անվտանգության հատուկ ծառայությունները բանտարկեցին տասնյակից ավելի արհմիութենականներ, այդ թվում՝ գրեթե արհմիությունների բոլոր ղեկավարներին։ Դրանց թվում են Ժողովրդավար արհմիությունների Կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Յարոշուկը, իր տեղակալ Սերգեյ Անտուսեվիչը, Ազատ արհմիությունների նախագահ Նիկոլայ Շարախը։ Բանտարկվածներից մեկի մոտ՝ Մետաղագործների ազատ արհմիության նախագահ Ալեքսանդր Բուխովստովի մոտ առաջացել են սրտի խնդիրներ և նա տեղափոխվել է հիվանդանոց։
Տասնամյակների ընթացքում Բելառուսի անկախ արհմիութենական շարժումը հաստատակամ դեմ էր արտահայտվում Լուկաշենկոյի բռնապետական ռեժիմին։ Չնայած երկրում տեղի ունեցող ագրեսիվ բռնաճնշումներին, արհմիությունների Կոնգրեսը քննադատել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա և պահանջել է ռուսական զորքերի դուրս բերում։
Գլոբալ արհմիությունները, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Amnesty International-ը կտրականապես քննադատել են բանտարկումները և պահանջել են դադարեցնել բռնադատումները։ Մենք պահանջում ենք անմիջապես ազատ արձակել բոլոր արհմիութենականներին և դադարեցնել Բելառուսի անկախ արհմիությունների հանդեպ բռնաճնշումները։




Ձեր գրությունը կուղարկվի հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝
usaun@mfa.gov.by, germany@mfa.gov.by, belgium@mfa.gov.by